Ծննդոց գրքի մեկնություն 27:11

Ա. Լոպուխին

11-12․ Հակոբն իր մորը՝ Ռեբեկային ասաց. «Իմ եղբայր Եսավը թավ մազերով է, իսկ ես՝ լերկ եմ: [11] (Սինոդական թարգ․)
   

   Մոր հետ խոսելիս Հակոբը չի թաքցնում, որ պետք է մեղք գործի, միայն թե, ըստ իր բարոյական զարգացման, խաբեությունը դիտարկում է ոչ թե բարոյական արժեհամակարգի, այլ իր համար արտաքին բացասական հետևանքների [առաջացնելու] տեսանկյունից։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Իմ եղբայր Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես՝ լերկ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Ահա իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես՝ լերկ:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցՌեբեկայ մայր իւր. Եղբայր իմ Եսաւ, այր թաւ է, եւ ես լերկ.