Հովհաննես Ծործորեցի (†1338)
Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»:
Կուսակալը պատասխանեց նրանց` ասելով. «Այս երկուսից որի՞ն եք կամենում, որ ազատ արձակեմ ձեզ համար»:
Տես, թե ինչպե՛ս էր կարգը եղծվել. խնդրելը ռամիկի սովորությունն էր, իսկ շնորհելը` իշխանի, մինչդեռ այստեղ դրան հակասող սխալ բան կատարվեց. իշխանը խնդրեց, իսկ նրանք չկամեցան, որովհետև Պիղատոսը կամենում էր պատիժներից ազատել Նրան էլ, նրանց էլ, իսկ նրանք ջանում էին պատիժների տակ գցել իրենց:
Նրանք ասացին` Բարաբբային:
Ոչ ժամանակից ակնածեցին, քանի որ սուրբ էր, ոչ Օրենքի մարդասիրությունից, այլ բոլորը, նախանձից կուրացած, Հիսուսի մեռնելու մասին էին մտածում և պահանջում ազատել ավազակին, որովհետև իրենք էլ էին այդպիսին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:20

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: