Ա. Լոպուխին
Եսավն ասաց. «Իրավամբ կոչվեց Հակոբ, որովհետև արդեն երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ՝ խլեց իմ անդրանկությունը, իսկ այժմ՝ իմ օրհնությունը»: Եվ ավելացրեց. «Արդ, ոչ մի օրհնություն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։ [36] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 27:34
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Եսաւն ասաց. «Իրաւամբ նրա անունը Յակոբ է դրուել, որովհետեւ այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանկութիւնը, իսկ այժմ խլեց ինձ համար սահմանուած օրհնութիւնը»: Եսաւն ասաց իր հօրը. «Եւ ոչ մի օրհնութիւն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»:
(Արարատ թարգ․) Եսավն ասաց. «Զուր չէ, որ նրան Հակոբ են կոչում: Ահա երկրորդ անգամն է, որ նա ինձ խաբում է. նախ առավ իմ անդրանկությունը և հիմա էլ օրհնությունս առավ»: Եվ ասաց. «Ինձ համար ոչ մի օրհնություն չե՞ս պահել»:
(Գրաբար) Եւ նա ասէ. Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակոբ. զի այս երկիցս խաբեաց զիս. առ զանդրանկութիւնն իմ, եւ արդ` առ զաւրհնութիւնս իմ: Եւ ասէ Եսաւ ցհայր իւր. Եւ ոչ մի՞ ինչ աւրհնութիւն թողեր ինձ հայր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: