Ա. Լոպուխին
Իսահակը նրան պատասխանեց. «Քանի որ նրան քեզ տեր դարձրի, և քո բոլոր եղբայրներին՝ նրան ծառաներ, և նրան ապահովեցի ցորենով ու գինով, ի՞նչ կարող եմ անել քեզ համար, որդյա՛կ»։ [37] (Սինոդական թարգ․)
«Հակոբին տրված օրհնությունը Իսահակը համարում է Եսավին օրհնելու խոչընդոտ. ա) նախ` օրհնության բովանդակության պատճառը, որի մեջ արդեն ներառված էր Եսավի ստորադասումը, բ) քանզի Հակոբին անակնկալ օրհնության մեջ տեսնում էր Եսավին պատժող Աստծո ձեռքը, գ) միգուցե այն պատճառով, որ օրհնության զորությունը, որ ունեին նահապետները, փոխանցվում էր սերնդեսերունդ: Ուժգին հավատքով լցված օրհնությունը մեկ անգամ փոխանցվելուց հետո այլևս նախկին ուժն ու աստիճանը չէր ունենում (Ֆիլարետ, Նոթեր Ծննդոց գրքի վերաբերյալ, 235)։ Իսահակի Եսավին մերժելը րաբբիները բացատրում են իրենց մոտ ընդունված սկզբունքի համաձայն. «Ծառան և նրա ամբողջ ունեցվածքը պատկանում են նրա տիրոջը, հետևաբար ինչ օրհնություն էլ տար Իսահակը Եսավին, կպատկաներ Հակոբին, քանզի նրան էր տրված Եսավի վրա իշխանություն ունենալը (Beresch. rabba. s. 323):
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեց Իսահակն ու ասաց նրան. «Քանի որ նրան դարձրի քո տէրը եւ նրա բոլոր եղբայրներին դարձրի նրա ծառաները եւ նրան ապահովեցի ցորենով ու գինով, քե՛զ համար ինչ անեմ, որդեա՛կ»:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը պատասխանեց ու ասաց Եսավին. «Ահա նրան քո տերը դարձրի և իր բոլոր եղբայրներին տվեցի նրան որպես ծառաներ: Ցորենով ու գինով ապահովեցի նրան: Եվ արդ, քեզ ի՞նչ անեմ, որդի՛ս»:
(Գրաբար) Պատասխանի ետ Իսահակ` եւ ասէ ցԵսաւ. Որովհետեւ տէր արարի զնա քեզ. եւ զամենայն եղբարս քո արարի նմա ծառայս. ցորենով եւ գինւով հաստատեցի զնա. քեզ զի՞նչ արարից որդեակ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: