Հովհաննես Ծործորեցի (†1338)
Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»
Արդ հրամայի՛ր պահպանել գերեզմանը մինչև երրորդ օրը:
Սրանով ցույց են տալիս, որ [Հիսուսը] նաև թաղվեց: Իսկ «մինչև երրորդ օր» ասելը ցույց է տալիս, որ պատրաստվում էին մինչև այդ ժամանակը պահպանել: Ուստի մեր Տերն ավելի վաղ հարություն առավ, որպեսզի չասեին, թե ստեց, կամ մեկնումեկը գողացավ [Նրա մարմինը]. որովհետև եթե հարություն չառներ այն ժամանակ, երբ նրանք [գերեզմանի] մոտ նստել պահպանում էին, այլ [հարություն առներ] նրանց հեռանալուց հետո, ապա թեպետ երեք օրից հարություն առած կլիներ, սակայն հակառակության խոսքերի տեղիք կտար:
Գուցե Նրա աշակերտները, գիշերը գալով, գողանան Նրան և ժողովրդին ասեն, թե հարություն է առել մեռելների միջից, և վերջին մոլորությունն առաջինից չար լինի»:
Հույժ խորամանկ է չարությունը միառժամանակ, մինչև խայտառակվելով խափանվում է. որովհետև ինչ որ հետո էին ասելու, նախապես են ասում թե` գուցե աշակերտները գողանան, բայց նրանց խոսքը նրանց դեմ շրջվեց, որովհետև եթե քարը չկնքեին ու զինվորներով պահպանություն չհաստատեին, նրանց սուտը քաղցկեղի պես կտարածվեր, բայց քանի որ պահպանություն հաստատեցին ու [քարը] կնքեցին, այլևս ի դերև ելավ նրանց խորհուրդը, և ընդունայն դարձավ նրանց մտադրությունը: Որովհետև գերեզմանը կնքվեց, բայց անժխտելիորեն ու ճշմարտապես հարություն առավ [Տերը] և այն, ինչ նրանք մոլորություն էին կարծում` Նրա նախկին խոսքերն ու ուսմունքը, վերջում հարությամբ հաստատեց: Իրենք էին ճշմարտությունից մոլորված, բայց Նրան էին «մոլորեցուցիչ» անվանում, ինչպես որ հարբածը կամ գլխապտույտ ունեցողը կարծում է, թե երկիրն է շարժվում: Կամ էլ իրավացիորե՛ն Նրան կոչեցին այս անվամբ. որովհետև Նա էր, որ նրանց մոլորությունը ցույց տվեց և հռոմայեցիների միջոցով նրանց հիմարությունը խայտառակեց: Իսկ ի՞նչ պատասխանեց [Պիղատոսը]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:62
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: