Ծննդոց գրքի մեկնություն 28:5

Ա. Լոպուխին

Իսահակը ճանապարհեց  Հակոբին, և նա գնաց Փադան–Արամ՝ Միջագետք՝  ասորի Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Ռեբեկայի՝ Հակոբի ու Եսավի մոր եղբայրն էր: [5] (Սինոդական թարգ․)
   
   Ըստ երևույթին, եբրայական մեկնությունների համաձայն՝  Ռեբեկային որպես «Եսավի և Հակոբի մայր բնորոշելու»  իմաստն այն է, որ Ռեբեկան երկու որդիներին էլ պատվիրեց ամուսնանալ բարեկամների հետ, բայց միայն Հակոբը հետևեց մոր հորդորին: Այնուհետև, եղբոր օրինակին հետևելով, Եսավն ամուսնացավ (արդեն 3–րդ անգամ) բարեկամուհու՝ Իսմայելի դստեր հետ։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) ԳԻսահակը ճանապարհ դրեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր:
(Արարատ թարգ․) Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին, ու նա գնաց Փադան-արամ (Միջագետք)՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ:
(Գրաբար) Եւ արձակեաց Իսահակ զՅակոբ, եւ գնաց ի Միջագետս Ասորւոց առ Լաբան որդի Բաթուելի Ասորւոյ, եղբայր Ռեբեկայ, մաւր Յակոբայ եւ Եսաւայ: