Ծննդոց գրքի մեկնություն 29:1

Ա. Լոպուխին

Հակոբը գալիս է Խառան և ջրհորի մոտ հանդիպում է հովիվների: Եվ Հակոբը ճանապարհ ընկավ և գնաց Արևելք` ասորի Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Ռեբեկայի` Հակոբի և Եսավի մորեղբայրն էր: [1] (Սինոդական թարգ․)
   

   Հակոբը, առաջնորդվելով երկնային տեսիլքով, շարունակում է ճանապարհը և գալիս է «արևելքի որդիների երկիրը»: … «Արևելքի որդիներ»-ը սովորաբար Արաբիայի բնակիչներն են (Դատ. 6:33, Հոբ. 1:3, Ես. 11:14): Այստեղ, ինչպես նաև Թվոց 23:7–ում  այն ավելի լայն իմաստով է կիրառվում՝ ընդգրկելով նաև Սիրիայի բնակիչներին: Ըստ Միդրաշի` Եսավը Հակոբին հետապնդելու էր ուղարկել իր որդի Եղիփազին, սակայն վերջինս  նրան ոչ մի վնաս չէր հասցրել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբը վեր կացաւ գնաց արեւելեան երկիրը, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը ճանապարհ ընկավ ու գնաց Արևելքի որդիների երկիրը:
(Գրաբար) Եւ զոտս իւր ամբարձեալ Յակոբայ գնալ յերկիրն Արեւելից, առ Լաբան որդի Բաթուելի Ասորւոյ, եղբայր Ռեբեկայ` մաւր Յակոբայ եւ Եսաւայ: