Ծննդոց գրքի մեկնություն 29:24

Ա. Լոպուխին

 Եվ Լաբանն իր աղախին Զելփային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Լիային: [24] (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես Ռեբեկան, իր հայրական տնից դուրս գալով, իբրև ընծա ստացավ մի քանի աղախինների (Ծննդ. 24:61), այնպես էլ Լաբանը, իբրև օժիտ, Զելփային տվեց Լիային: Ընդ որում, ըստ ռաբբիների, խաբկանքն ամբողջական դարձնելու համար Լաբանն այստեղ ևս նենգությամբ վարվեց, քանզի Ռաքելի աղախին Զելփային տվեց Լիային,  և հակառակը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային: Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն իր աղախին Զեղփային իր դուստր Լիային որպես աղախին տվեց:
(Գրաբար) Եւ ետ Լաբան զԶելփա զաղախին իւր նաժիշտ դստեր իւրում Լիայ: Եւ իբրեւ այդ եղեւ, եւ ահա Լիա էր: