Ա. Լոպուխին
Եվ Հակոբը ասաց . «Օրը դեռ առջևում է, ոչխարները հավաքելու ժամանակը չէ, ջուր տվե՛ք ոչխարներին և տարե՛ք էլի արածեցնելու»: [7] (Սինոդական թարգ․)
Լինելով հովիվ` Հակոբը խորհուրդ է տալիս ժամանակը զուր տեղը չվատնել, և հոտերը ջուր խմեցնելուց հետո մինչև արևի մայր մտնելը արածեցնել շարունակել: Գուցե Հակոբը, այնուամենայնիվ, մտածված է ուզում հեռացնել հովիվներին` չցանկանալով կողմնակի վկաներ ունենալ իր և իր զարմուհու առաջին հանդիպման ժամանակ:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց. «Օրը դեռ առջեւում է, ոչխարները հաւաքելու ժամանակը չէ, ջուր տուէ՛ք ոչխարներին եւ տարէ՛ք էլի արածեցնելու»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Ահա դեռևս օրն առջևում է, և հոտերի հավաքվելու ժամանակը չէ, ջուր տվեք ոչխարներին և տարեք արածեցնելու»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ. Դեռ աւուր շատ կայ. չեւ եւս է ժամ խաշանցդ ժողովելոյ. արբուցէք խաշանցդ, եւ երթայք արածեցէք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: