Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 3։23

Ստեփանոս Սյունեցի

Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը: Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի,
 
 «Եվ Ինքը Հիսուս շուրջ երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, և սա՝ Հեղիի, [և սա]՝ Մատաթեի»:
Մատթեոսը Հակոբին է անվանում Հովսեփի հայր, իսկ Ղուկասը՝ Հեղիին: Արդ ասվում է, թե Հովսեփը երկուսին էլ որդի էր, Հակոբին՝ բնությամբ և Հեղիին՝ որդեգրությամբ:

 Հեղին և Հակոբը եղբայրներ էին, ոչ թե մի հորից, այլ մի մորից: Եվ Հեղիի անզավակ վախճանվելուց հետո Հեղիի կնոջն առավ Հակոբը, որպեսզի իր եղբորը զավակ հասցնի՝ ըստ Մովսեսի հրամանի: Արդ, Հակոբը, առնելով իր եղբոր՝ Հեղիի կնոջը, ծնեց Հովսեփին:

 Արդ, Հովսեփը Հակոբի որդին է բնությամբ և Հեղիի՝ ըստ Մովսեսի հրամանի: Եվ Մատթեոսը ազգահամարի կարգը գրելիս, հոր [անունն] ասում է ըստ բնության, իսկ Ղուկասը՝ համաձայն Մովսեսի օրենքների: Եվ վերջից սկսելով՝ ազգաբանությունը հասցնում է Հովսեփից՝ մինչև Դավիթ, ապա Աբրահամից՝ Ադամին և Աստծուն:
 

Մաղաքիա արք. Օրմանյան

23-38. Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը: Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի, եւ սա՝ Ղեւիի, եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Յաննէի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ամոսի, եւ սա՝ Նաւումի, եւ սա՝ Էսղիի, եւ սա՝ Նանգէի, եւ սա՝ Մաաթի, եւ սա՝ Մատաթէի, եւ սա՝ Սեմէիի, եւ սա՝ Յոսէքէի, եւ սա՝ Յոդայի, եւ սա՝ Յովնանէի, եւ սա՝ Րէսայի, եւ սա՝ Զորոբաբէլի, եւ սա՝ Սաղաթիէլի, եւ սա՝ Ներիի, եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Ադդէի, եւ սա՝ Կոսամի, եւ սա՝ Ելմոդադի, եւ սա՝ Երէի, եւ սա՝ Յեսուի, եւ սա՝ Եղիազարի, եւ սա՝ Յորամի, եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ղեւիի, եւ սա՝ Սիմէոնի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Յովնամի, եւ սա՝ Եղիակիմի, եւ սա՝ Մելլէի, եւ սա՝ Մեննէի, եւ սա՝ Մատտաթայի, եւ սա՝ Նաթանի, եւ սա՝ Դաւթի, եւ սա՝ Յեսսէի, եւ սա՝ Օբէդի, եւ սա՝ Բոոսի, եւ սա՝ Սաղմանի, եւ սա՝ Նաասոնի, եւ սա՝ Ամինադաբի, եւ սա՝ Արամի, եւ սա՝ Ադմէի, եւ սա՝ Առնէի, եւ սա՝ Եսրոնի, եւ սա՝ Փարէսի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Իսահակի, եւ սա, Աբրահամի, եւ սա՝ Թարայի, եւ սա՝ Նաքորի, եւ սա՝ Սերուգի, եւ սա՝ Ռագաւի, եւ սա՝ Փաղեկի, եւ սա՝ Եբերի, եւ սա՝ Սաղայի, եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Արփաքսադի, եւ սա՝ Սէմի, եւ սա՝ Նոյի, եւ սա՝ Ղամէքի, եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծու:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1