Ա. Լոպուխին
Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտավ և այն բերեց իր մայր Լիային: Ռաքելը, դիմելով իր քույր Լիային, ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»: [14] (Սինոդական թարգ․)
Այդ ժամանակ հավանաբար 5 տարեկան եղած Ռուբենը ցորենի հնձի օրերին, այսինքն` մայիսին, դաշտում մանրագոր կամ մանրագորի խնձորներ է գտնում, եբր. անվանումը` дудаим, amatoria (Յոթանասնից` μῆλα μανδραγόρων), սիրո խնձորներ: Ըստ հավանական բացատրության` այս բույսը կոչվում է Atropa belladona (բանգիի տեսակ), որն աճում է Պաղեստինում կամ էլ հարևան երկրներում, և ունի թմրեցուցիչ ազդեցություն և համարվում է ծննդաբերությանը նպաստող միջոց: Այս բույսի պինդ ցողունի վրա հայտնվում են կանաչասպիտակավուն ծաղկի թերթիկներ, որոնք ծառայում են որպես գարնան ավետաբեր (Երգ. 7:14), որոնցից մայիսին ոչ այնքան մեծ կարմրադեղնավուն խնձորներ են հասնում, որը ունի շատ ուժեղ թմրեցուցիչ, սակայն հաճելի հոտ: Հավատը այս առեղծվածային բույսի նկատմամբ (իր կառուցվածքով հիշեցնում է մարդուն) գոյություն է ունեցել անտիկ ժամանակներում և նաև միջնադարում. դրանից սիրո հյութ են պատրաստել: Ըստ երևույթին, մանրագորը հազվագյուտ բույս էր համարվում Միջագետքում, և կրքոտ Ռաքելը, դեռ չկորցնելով սեփական զավակներ ունենալու հույսը, դիմում է մանրագորի՝ ենթադրյալ մոգական ուժի օգնությանը: Վերջինիս համար պայքարը Լիայի և Ռաքելի միջև հասնում է ամենաբարձր աստիճանի:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային: Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց.«Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ Ռուբենը ցորենի հնձի օրերին դաշտ գնաց, այնտեղ մանրագորներ գտավ ու բերեց իր մորը՝ Լիային: Եվ Ռաքելն ասաց Լիային. «Տո՛ւր ինձ խնդրեմ քո որդու մանրագորներից»:
(Գրաբար) Գնա՛ց Ռոբէն յաւուրս հնձոց ցորենոյ, և եգիտ խնձոր մանրագորաց յանդի, և եբեր զայն առ Լիա մայր իւր։ Ասէ Ռաքէլ ցԼիա քոյր իւր. Տո՛ւր ինձ ՚ի մանրագորաց որդւոյ քոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: