Ծննդոց գրքի մեկնություն 31:45

Ա. Լոպուխին

45-46. Հակոբը վերցրեց մի քար և  կանգնեցրեց որպես կոթող։  [45] Դիմելով իր եղբայրներին՝ նա ասաց. «Քարեր հավաքեցե՛ք»։ Նրանք քարեր կուտակեցին,  և այդ քարակույտի վրա կերան ու խմեցին։ (Սինոդական թարգ․)
   
   Որպես դաշինքի կնքման ապացույց՝ կանգնեցվում է հուշարձան (այդպիսի հուշարձաններ սովորաբար կանգնեցվում էին Հին Արևելքում):  Սա քարե սյուն էր, որ բարձրացվում էր երկու կողմերի նախաձեռնությամբ (Բեթելում Հակոբի դրած սյան օրինակով, Ծննդ. 28:18 )։ Իսկ դաշինքի ամրացման համար բլրի վրա ընթրիք  է  կազմակերպվում (հմմտ.  Ծննդ. 26:30, Նավ. 9։14-15)։
--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Եւ Յակոբը վերցրեց մի քար եւ կանգնեցրեց որպէս կոթող:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը մի քար վերցրեց ու այն կանգնեցրեց որպես հուշաքար:
(Գրաբար) Եւ առեալ Յակոբայ վէմ, կանգնեաց արձան: