Սրբ. Եփրեմ Ասորի
Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես:
Տե՜ս Ծննդոց գրքի մեկնությու գլուխ 1:14
Ա. Լոպուխին
18-19. «Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բոյսերով սնվես։ [18] (Սինոդական թարգ․)
Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը...քո երեսի քրտինքով ուտես հացդ... Այս երկու համարներում ավելի մանրամասն է բացահայտվում երկրի պտղաբերության նվազեցման, մարդու ծանր և ապարդյուն աշխատանքի վերաբերյալ նախորդ գաղափարը: Այս աստվածային դատավճռով մարդու երկրային կյանքի ողջ գոյությունը, կարծես, վերածվում է համատարած աշխատանքային սխրագործության, մատնվում վշտի ու տառապանքի, ինչն ավելի պարզ արտահայտում է սլավոնական(Հունական) տեքստը. «Տանջանքով հայթայթես երկրից քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին» (Ծննդ. 3։17)(հմմտ. նաև Հոբ. 5։7, 14։1, Ես. 55։2, Ժողվ. 1։13 և այլն): Մինչեւ հող դառնալդ... Որոշ աստվածային պատիժներ ավարտվում են այն սահմանված սպառնալիքի կատարմամբ, որը հռչակվել էր պատվիրանի խախտման դեպքում, այսինքն՝ մահվան ազդարարումով: Մահվան ու կործանման այս օրենքը, ինչպես երևում է տվյալ տեքստից և աստվածաշնչյան մի շարք զուգահեռներից (Սաղմ. 103։29, 145։4, Հոբ. 34։14–15, Ժողով. 12։7), վերաբերում է միմիայն մարդու բնության ֆիզիկական կողմին, որը կազմավորվել էր հողից և վերադառնալու է իր սկզբնական վիճակին: Իսկ իր բարձրագույն սկիզբը Աստծուց ստացած մարդու հոգու վրա այն չէր տարածվում (Ժողով. 12։7, Առակ. 14։32, Ես. 57։2 և այլն): Մահը մարդու ֆիզիկական բնության պարագային կարելի է համարել իբրև մեղսագործության պատիժ, բայց ոչ այնքան դրական,այլ բացասական իմաստով, այսինքն՝ ոչ թե իբրև ինչ-որ բոլորովին նոր և մարդու բնությանն անհամապատասխան մի երևույթի ներմուծում, այլ միմիյան իբրև Աստծո գերբնական շնորհի պարգևից զրկում, հեռացում ,ինչի ուղեցույցն ու խորհրդանիշը կենաց ծառն էր և որը մարդու օրգանիզմում ոչնչացնում էր ֆիզիկական կործանման գործընթացը: Այս իմաստով պետք է հասկանալ սուրբգրային հայտնի արտահայտությունները, որ Աստված մահ չի ստեղծել (Իմաստ. 1։13), որ Աստված ստեղծել է (ավելի ճիշտ նախասահմանել է) մարդուն անեղծ լինելու համար (Իմաստ. 2։23), և որ մահը մարդու մեղքով է աշխարհ մտել (Հռոմ. 5։12):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես:
(Արարատ թարգ․) Եվ թող նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դաշտի բույսն ուտես:
(Գրաբար) Փո՛ւշ և տատասկ բուսուսցէ՛ քեզ. և կերիցես զբանջար վայրի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: