Ծննդոց գրքի մեկնություն 32:12

Ա. Լոպուխին

Դու ասացիր, թե «Բարիք կանեմ քեզ, և քո սերունդները ավազի պես կբազմացնեմ՝ դարձնելով  անթիվ ու անհամար»: [12] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի հույսը Աստծո խոստումներն են, որոնք ուղղվել են իրեն և իր հայրերին (Ծննդ. 28:13, 22։17):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դու ասացիր, թէ՝ «Բարիք կ՚անեմ քեզ եւ քո սերունդները աւազի պէս կը բազմացնեմ, այնքան, որ անթիւ ու անհամար կը լինեն նրանք»»:
(Արարատ թարգ․) Եվ Դու ասացիր. “Անշուշտ, քեզ բարիք կանեմ և քո սերունդը կդարձնեմ ծովի ավազահատիկների չափ այնքան, որ հաշվել չլինի”»:
(Գրաբար) Եւ դու ասացեր` թէ բարի արարից քեզ, եւ եդից ըզզաւակ քո իբրեւ զաւազ ծովու որ ոչ թուեսցի ի

բազմութենէ: