Ծննդոց գրքի մեկնություն 32:21

Ա. Լոպուխին

21-23․ Ընծաներն ուղարկվեցին իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այդտեղ՝Բանակատեղիում: [21] Նույն գիշերը վեր կենալով` նա առավ իր երկու կանանց, երկու աղախիններին ու տասնմեկ որդիներին, անցկացրեց Հոբոկ գետի ծանծաղուտով: Նա նրանց ու իրեն պատկանող ամեն ինչ վերցրեց և անցկացրեց գետը: (Սինոդական թարգ․)
   
   Ընտանիքը և  հոտը անցկացնելով Հոբոկի հարավային կողմը՝ Հակոբը մնում է հյուսիսային կողմում: Հոբոկ վտակը (այժմյան Զերկա) սկիզբ է առնում Բասանի լեռներից և թափվում է Հորդանանի ձախ կողմը, որը մոտ կես մղոն հեռու է  Տիբերյան լճից և Մեռյալ ծովից: Հակոբը մնում է միայնակ՝ հավանաբար աղոթելու համար:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ընծաներն ուղարկուեցին իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այդտեղ՝ Բանակատեղիում:
(Արարատ թարգ․) Ընծաները տանում էին նրա առջևից: Եվ նա այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղում:
(Գրաբար) Եւ երթային յառաջ ընծայքն քան զնա. եւ ինքն ննջեաց զայն գիշեր անդէն ի բանակին: