Ա. Լոպուխին
Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր գավառը՝ Եդոմի երկիրը: [3] (Սինոդական թարգ․)
Երկնային սուրհանդակ հրեշտակներից քաջալերվելով՝ Հակոբը երկրային պատգամավորներ է ուղարկում Սեիր՝ Եսավի մոտ: Վերջին անվանումը, որը Եսավի նախկին մականունն է (հիմնվելով նրա արտաքին տվյալների վրա Ծննդ. 25:25), իսկ նրա մյուս մականունը Եդոմ է (Ծննդ. 36:1), հավանաբար կապված է ոսպի պատմության հետ (Ծննդ. 25:30), որն էլ այստեղ (ինչպես Ծննդ. 14:6–րդ համարում) օգտագործված է լեռնային քարայրները զբաղեցնելու և քարանձավաբնակ քորեացիների տարածքներին տիրելու իմաստով, որը Հորդանանից դեպի արևելք է, և որն էլ ավելի ուշ զբաղեցրել են Եսավի ցեղակիցները (Բ Օրենք 2:12, 4–5, 8): Եսավն իր ընտանիքի հետ ավելի ուշ է տեղափոխվել այնտեղ (Ծննդ. 36:6), բայց միգուցե նա արդեն շրջել էր իր ապագա կալվածքներով, որի տեղանքը հարմար էր իր սիրելի զբաղմունքի` որսորդության համար:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկելով իր եղբայր Եսաւի մօտ, Սէիր գաւառը, Եդոմի երկիրը՝ պատուէր տուեց նրանց ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն իր առջևից բանբերներ ուղարկեց դեպի Սեիր երկիր՝ Եդոմի գավառ՝ իր եղբայր Եսավի մոտ:
(Գրաբար) Եւ առաքեաց Յակոբ հրեշտակս յառաջ քան զինքն առ Եսաւ եղբայր իւր յերկիրն ի Սէիր, յաշխարհն Եդոմայ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: