Ա. Լոպուխին
30-31․ Հակոբն այդ տեղն անվանեց Փանաել (Երևումն Աստուծո): «Որովհետև,– ասում է,–Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս»: [30] Երբ անhետացավ Աստծո տեսիլքը, նրա վրա արև ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում: (Սինոդական թարգ․)
Փանուելի աշխարհագրական դիրքը հստակ հայտնի չէ, այն ավելի ուշ հիշատակվում է Գեդեոնի (Դատ. 8։8) և Հերոբովամի (Գ Թագ. 12։25) պատմության մեջ:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, - ասում է, - Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն այդ տեղը Փանուել կոչեց, որովհետև ասաց. «Դեմ առ դեմ տեսա Աստծուն, և իմ անձը ողջ մնաց»:
(Գրաբար) Եւ կոչեաց Յակոբ զանուն տեղւոյն այնորիկ` տեսիլ Աստուծոյ. զի տեսի զԱստուած դէմ յանդիման, եւ ապրեցաւ անձն իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: