Ծննդոց գրքի մեկնություն 32:4

Ա. Լոպուխին

4-5․ Եվ պատվիրեց նրանց՝ ասելով.  «Այսպե՛ս կասեք իմ տեր Եսավին, թե այսպես է ասում քո ծառա Հակոբը».  «Լաբանի մոտ ապրեցի և մինչև հիմա այնտեղ մնացի: [4] Եվ ես ունեցա արջառներ, ոչխարներ, ավանակներ, ինչպես նաև ստրուկներ և կանայք: Հիմա մարդ եմ ուղարկում, որ իմ տիրոջը՝ Եսավին խնդրեն, որ իր ծառան շնորհ գտնի իր առաջ: (Սինոդական թարգ․)
   
    Եսավին «տեր»  անվանելը,  իսկ իրեն՝ «ծառա»՝ արևելյան քաղաքավարության ձևերից մեկն էր: Հակոբը, որն արդեն ստացել էր երկնային օրհնությունը և առաջնայնությունը Եսավի նկատմամբ, մատնանշելով Եսավին ուղղված հավանական նվերները, ակնհայտ կերպով ակնկալում էր վաստակել նրա բարյացակամ վերաբերմունքը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Այսպէս կ՚ասէք իմ տէր Եսաւին, թէ այսպէս է ասում քո ծառայ Յակոբը. «Լաբանի մօտ ապրեցի եւ մինչեւ հիմա այնտեղ մնացի:
(Արարատ թարգ․) Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ասացեք իմ տեր Եսավին՝ “Այսպես է ասում Քո ծառա Հակոբը. Ես բնակվում էի Լաբանի մոտ որպես պանդուխտ ու այնտեղ էի մինչև հիմա:
(Գրաբար) պատուէր ետ նոցա եւ ասէ. Այսպէս ասասջիք տեառն իմում Եսաւայ. թէ այսպէս ասէ ծառայ քո Յակոբ: Ընդ Լաբանայ կեցի եւ յամեցի մինչչեւ ցայժմ: