Ա. Լոպուխին
Եվ պատգամավորները վերադարձան Հակոբի մոտ և ասացին». Քո եղբայր Եսավի մոտ գնացինք. նա չորս հարյուր մարդու հետ գալիս է քեզ ընդառաջ»: [6] (Սինոդական թարգ․)
Եսավը 400 հոգով՝ հավանաբար Իսմայելի ցեղակիցների հետ, գալիս է նրան ընդառաջ։ Այս լուրը ոչ թե ուրախալի, այլ ընդհակառակը՝ տագնապալի էր. նրանց՝ Իսմայելի ցեղակիցների հետ Եսավը վաղուց էր մտերմացել (Ծննդ. 28:8-9):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Բանագնացները Յակոբի մօտ վերադառնալով՝ ասացին. «Գնացինք քո եղբայր Եսաւի մօտ. նա, նրա հետ նաեւ չորս հարիւր տղամարդիկ, քեզ ընդառաջ են գալիս»:
(Արարատ թարգ․) Եվ բանբերները վերադարձան Հակոբի մոտ ու ասացին. «Մենք գնացինք քո եղբայր Եսավի մոտ, և ահա նա չորս հարյուր մարդկանցով քեզ ընդառաջ է գալիս»:
(Գրաբար) Եւ դարձեալ հրեշտակացն առ Յակոբ` ասեն. Չոգաք առ Եսաւ եղբայր քո. եւ գայ ընդ առաջ քո, եւ չորք հարիւր այր ընդ նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: