Ա. Լոպուխին
Այս է Եսավի, այսինքն՝ Եդովմի ծննդաբանությունը: [1] (Սինոդական թարգ․)
Ինչպես Աբրահամի պատմության ավարտից հետո բերվում է Իսմայելի ծննդաբանությունը (Ծննդ. 25:12 և շարունակությունը), որի մասին սուրբգրային հետագա պատմության մեջ հիշատակություն չկա, այնպես էլ (Եսավին փրկագործության պատմությունից հեռացնելուց առաջ), ներկայացվում է Եսավի և նրա սերունդների ծննդաբանությունը: Հրեական «տոլդոտ»–ը, որը ավելի լայն նշանակություն ունի՝ «պատմություն, պատում», (Ծննդ. 2:4, 6:9, և այլն), այստեղ ավելի նեղ՝ «ծննդաբանություն», իմաստով է կիրառված, ընդ որում՝ բնական է, որ առկա են նաև պատմական, աշխարհագրական և այլ նշումներ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այս է Եսաւի, այսինքն՝ Եդոմի ծննդաբանութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ սրանք են Եսավի, այսինքն Եդոմի սերունդները:
(Գրաբար) Եւ այս են ծնունդք Եսաւայ. Նա է Եդոմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: