Ծննդոց գրքի մեկնություն 36:32

Ա. Լոպուխին

32-33․ Եդովմում թագավորեց Բաղակը՝ Բեովրի որդին, նրա քաղաքի անունը Դեննաբա էր: [32] (Սինոդական թարգ․) Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ Զարեհի որդին, որ Բոսորայից էր: (Սինոդական թարգ․)
   
   Բաղակ անունը (սլավ.՝ «Վալակ») եբրայերենում համարժեք է Բաղաամ անվանը, և ինչպես առաջինի՝ եդովմացիների թագավորի, այնպես էլ հայտնի մարգարե Բաղաամի (Թվ. 22։5, 24։3, 15) հոր անունը Բեոր էր: Սրա հիման վրա որոշ հրեա մեկնիչներ այս երկու անձերին  նույնացնում էին: Սակայն այս նմանությունը, անկասկած, պատահականություն է:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Եդոմում թագաւորեց Սեպփորի որդի Բաղակը. նրա քաղաքի անունը Դեննաբա էր:
(Արարատ թարգ․) Եվ Բեովրի որդի Բաղան թագավորեց Եդոմում: Եվ նրա քաղաքի անունը Դեննաբա էր:
(Գրաբար) Եւ թագաւորեաց յԵդոմ Բաղակ որդի Սեպփովրայ. եւ անուն քաղաքի նորա Դէննաբա: