Ա. Լոպուխին
16-17․ Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում: Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխար արածեցնում»: [16] Եվ այդ մարդը նրան ասաց. «Նրանք այստեղից քոչեցին, բայց ես լսեցի, որ նրանք ասում էին. «Գնանք Դոթայիմ»: Հովսեփը գնաց իր եղբայրների հետևից և նրանց գտավ Դոթայիմում: (Սինոդական թարգ․)
Դոթան, կամ էլ, Յոթանասնիցի, Դոթայիմը (նշված է Եղիսե մարգարեի պատմության մեջ, ավելի ուշ՝ Դ Թագ. 6։13, և առավել ուշ Հուդիթի պատմության մեջ՝ Հուդ. 4։6, 7։3, 8։3), ըստ Հովսեփ Փլավիոսի և երանելի Հերոնիմոսի, Սամարիայից և Սյուքեմից հյուսիս էր՝ Իսրայելի հովտում: Այս հովտի և Դոթայիմ քաղաքի միջով էր անցնում քարավանների ճանապարհը՝ հյուսիս–արևելքից դեպի Եգիպտոս: Տեղանքի հնագույն անունը մինչ այժմ պահպանվում է:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտռում: Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխարներ արածեցնում»:
(Արարատ թարգ․) Եվ նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում: Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»:
(Գրաբար) Եւ նա ասէ. Զեղբարսն իմ խնդրեմ. պատմեա ինձ ուր արածիցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: