Ա. Լոպուխին
21-22․ Երբ Ռուբենը լսեց դա, նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանենք նրան»: [21] Եվ Ռուբենն ասաց. «Չթափեք նրա արյունը, այլ նետեցե՛ք նրան այս անապատի հորերից մեկի մեջ: Ձեռք մի՛ տվեք նրան»: Դա ասում էր, որպեսզի նրան փրկի նրանց ձեռքից և հասցնի հորը: (Սինոդական թարգ․)
Ի հակադրություն եղբայրների գազանաբարո մտադրությանը՝ Ռուբեն դրսևորում է մեծահոգություն, որը թերևս ընդունակ էր հանցագործության (Ծննդ. 35:22), բայց իբրև ավագ՝ իրեն պատասխանատու էր զգում կրտսեր եղբայրների համար, հատկապես հոր սիրելիի` Հովսեփի համար (հ. 29–30): Փորձելով եղբայրներին զերծ պահել նրա արյունը թափելուց, նա կրկնում է Հովսեփին հորը գցելու նրանց միտքը (միայն թե ողջ գցեն «անապատի» հորերից մեկի մեջ՝ Իսրայելի անապատային հովտում), սակայն ոչ թե Հովսեփին սպանելու (Քնոբելի կարծիքը), այլ նրան փրկելու և հորը վերադարձնելու մտադրությամբ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»:
(Արարատ թարգ․) Երբ Ռուբենն այս լսեց, Հովսեփին ազատեց նրանց ձեռքից՝ ասելով. «Չսպանե՛նք նրան»:
(Գրաբար) Իբրեւ լուաւ Ռոբէն, կորզեաց զնա ի ձեռաց նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: