Ա. Լոպուխին
Եվ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ էր պահում որդու համար: [34] (Սինոդական թարգ․)
Հակոբը, ինչպես հրեաներն են անում սգի ժամանակ, քուրձ է հագնում (Բ Թագ. 3:31, Գ Թագ. 21:27) և «շատ օրեր» ողբում է Հովսեփի մահը, այսինքն՝ 22–23 տարի՝ Հովսեփին Եգիպտոս վաճառելուց, մինչև Հակոբի և նրա ընտանիքի այնտեղ բնակվելը (Beresch. r., Раr. 84, s. 416):
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը պատառոտեց իր հանդերձները, իր մեջքին քուրձ հագավ ու շատ օրեր սգաց իր որդու համար:
(Գրաբար) Եւ պատառեաց զհանդերձս իւր, եւ քուրձ զգեցաւ ի վերայ միջոյ իւրոյ. եւ սուգ ունէր ի վերայ որդւոյ իւրոյ աւուրս բազումս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: