Ծննդոց գրքի մեկնություն 38:3

Ա. Լոպուխին

3-5. Նա հղիացավ, ունեցավ որդի և անունը դրեց Էր: [3] Շավան նորից հղիացավ, ունեցավ որդի և նրա անունը դրեց Օնան: Նա մի որդի էլ ունեցավ և նրա անունը դրեց Սելոմ:  Հուդան Քասբիում էր, երբ ծնեց նրան: (Սինոդական թարգ․)
   
   Հուդայի ամուսնությունը քանանացու հետ, ըստ երևույթին, երջանիկ ամուսնություն չէր: Հուդայի ընտանիք ներթափանցեցին քանանացիներին բնորոշ անբնական արատներ, որոնք, ըստ Աստծո դատաստանի, Հուդայի երկու որդիների` Էրի (եբր–ից` «վախ») և Օնանի (եբր–ից` «ուժ») վաղաժամ մահվան առիթ դարձան: Երրորդ որդու` Սելոմի ծնունդը տեղանքի անունով է հիշատակվում, որտեղ և ծնվել էր նա (Կեիլանը, Աքեզիբը (գուցե Աքզիբ) Ոդողոմի մոտակայքի քաղաքներից էին, Հեսու, 15:44, Միք. 1:14), և միայն վերջինս  սերունդ տվեց: Վուլգ. kezib անունը նկարագրում է այսպես՝ «parere ultra cessavit»:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սա յղիացաւ, ունեցաւ որդի եւ անունը դրեց Էր:
(Արարատ թարգ․) Եվ նա հղիացավ, մի որդի ծնեց ու նրա անունը Էր դրեց:
(Գրաբար) Յղացաւ եւ ծնաւ որդի. եւ կոչեաց զանուն նորա` Էր: