Ա. Լոպուխին
Եվ տակառապետը սկսեց խոսել փարավոնի հետ և ասաց․ «Այսօր հիշեցի իմ հանցանքները»։ [9] (Սինոդական թարգ․)
Փարավոնի երազներն ու դրանք մեկնելու անհրաժեշտությունը մատռվակին հիշեցնում են Հովսեփի մասին, և նա վերջապես գիտակցում է իր «մեղքը», այսինքն՝ իր՝ փարավոնի դեմ գործած հանցանքը, որի համար ինքը բանտարկվել էր (Ծննդ. 40:1), կամ էլ՝ Հովսեփի հանդեպ երախտամոռ լինելու մեղքը (Ծննդ․ 40:14, 23)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տակառապետը, դիմելով փարաւոնին, ասաց. «Այսօր յիշեցնեմ իմ յանցանքը:
(Արարատ թարգ․) Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները:
(Գրաբար) Եւ խաւսեցաւ տակառապետն առաջի փարաւոնի` եւ ասէ. Զյանցանս իմ յիշեցուցանեմ այսաւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: