Ծննդոց գրքի մեկնություն 42:37

Ա․ Լոպուխին

37-38. Եվ Ռուբենը  դիմելով հորն  ասաց․ «Սպանի՛ր իմ երկու որդիներին, եթե նրան քեզ չվերադարձնեմ։ Նրան հանձնի՛ր ինձ, և ես նրան կվերադարձնեմ քեզ։ [37]  Հակոբն ասաց․ «Իմ որդին ձեզ հետ չի գա, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ այս ծեր հասակում վշտով գերեզման կիջեցնեք»։ (Սինոդական թարգ․)
   
   Ռուբենի առաջարկած երաշխավորությունը ևս մեկ անգամ բնութագրում է նրա բարի  սիրտը և ազնիվ հոգին, սակայն իր ձևով ներկայանում է որպես կոպիտ հերոսություն, անկշռադատություն և անխոհեմություն (Միդրաշը բառափոխում է Ռուբենին Հակոբի տված մերժողական պատասխանը․ «Անխոհե՛մ անդրանիկ, մի՞թե քո որդիները միայն քոնն են, այլ ոչ թե նաև իմը»,  Bereschit-rabba. Par. 91. S. 451)։ Հենց այդ պատճառով և հիմնականում իր հորը հասցված հայտնի վիրավորանքից հետո Հակոբի՝ Ռուբենի հանդեպ ունեցած անվստահության (Ծննդ․ 35:22) հետևանքով (հմմտ․ Սբ  Թեոդորիտի 106-րդ պատասխանը) է  վշտահար հայրը կտրականապես հրաժարվում Բենիամինին Եգիպտոս ուղարկել։ Հակոբի՝ Հովսեփի կորստից ստացած սրտի հին վերքը նորից շոշափվեց, և նա նորից կրկնեց իր «շեոլի» մասին արտահայտությունը (Ծննդ․ 37:35)։ Հակոբը շատ քիչ էր կանխազգում իր կյանքում տեղի ունենալիք ուրախ շրջադարձը, երբ «Հակոբի հոգին վերակենդանացավ» (Ծննդ․ 45:27
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Ռուբէնը, դիմելով հօրը, ասաց. «Դու իմ երկու որդիներին կը սպանես, եթէ նրան չվերադարձնեմ քեզ: Դու Բենիամինին վստահիր ինձ, եւ ես նրան կը վերադարձնեմ քեզ»:
(Արարատ թարգ․) Եվ Ռուբենը խոսեց իր հոր հետ ու ասաց. «Կսպանես իմ երկու որդիներին, եթե ես նրան քեզ մոտ ետ չբերեմ: Նրան իմ ձեռքը հանձնիր, և ես նրան քեզ կվերադարձնեմ»:
(Գրաբար) Խաւսեցաւ Ռոբէն ընդ հաւր իւրում եւ ասէ. Զերկոսին զորդիսն իմ սպանջիր, եթէ ոչ ածից զդա առ քեզ. տուր զդա յիմ ձեռն. եւ ես ածից զդա առ քեզ: