Ծննդոց գրքի մեկնություն 43:27

Ա․ Լոպուխին

27-28. Հովսեփը հարցրեց նրանց որպիսությունը և ասաց. «Ո՞ղջ է ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռևս կենդանի՞ է»: [27] Եվ պատասխանեցին. «Քո ծառան՝ մեր հայրը, ողջ է, դեռևս կենդանի է»: Եվ մինչև գետին գլուխ խոնարհեցին:։ (Սինոդական թարգ․)

   
   Հովսեփը  եղբայրների նկատմամբ ունեցած եղբայրական սիրով և հոր նկատմամբ ունեցած որդիական հարգանքով ու քնքշությամբ  հետաքրքրվում է առաջինների և վերջինիս առողջության մասին։ Եղբայրները նորից երախտագիտությամբ խոնարհվում են Եգիպտոսի ողորմած կառավարչի առաջ։ Յոթանասնիցը 28−րդ համարում ավելացնում է. «καὶ εἴπεν Εὐλογητὸς ὁἄνθρωπος ἐκεῖνος τῶ θεῶ» (ընթերցի՛ր նաև սլավոներեն և ռուսերեն թարգմանությունները). միգուցե այստեղ արտահայտվում է մարդու առաջ խոնարհվելու անպատեհության մասին եբրայական տեսակետը (Եսթեր. 3։2):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Յովսէփը, դիմելով նրանց, հարցրեց. «Ինչպէ՞ս էք, ողջ-առո՞ղջ է ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թէ տակաւին կենդանի է»:
(Արարատ թարգ․) Հովսեփը հարցրեց նրանց որպիսությունը և ասաց. «Ո՞ղջ է ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռևս կենդանի՞ է»:
(Գրաբար) Եհարց զնոսա եւ ասէ. Զիա՞րդ կայք: Եւ ասէ ցնոսա. Թէ ո՞ղջ իցէ հայրն ձեր ծերունի, զորմէ ասացէք թէ տակաւին կենդանի է: