Ա․ Լոպուխին
Հովսեփը շտապ հեռացավ, որովհետև իր եղբոր հանդեպ սերը եռաց, և նա պատրաստ էր լաց լինելու։ Եվ մտավ ներքին սենյակն ու այնտեղ լաց եղավ: [30] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 43:29
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Յուզուեց Յովսէփը, իր եղբօր համար ճմլուեց սիրտը եւ ուզում էր լաց լինել: Եւ, մտնելով իր սենեակը, նա լաց եղաւ:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իսկույն դուրս եկավ, որովհետև գալարվեցին աղիքներն իր եղբոր համար և տեղ էր փնտրում, որ լաց լինի: Եվ մտավ ներքին սենյակն ու այնտեղ լաց եղավ:
(Գրաբար) Եւ խռովեցաւ Յովսէփ` եւ գալարէին աղիք նորա ի վերայ եղբաւրն իւրոյ. եւ խնդրէր լալ: Մտեալ ի սենեակ անդր ելաց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: