Ծննդոց գրքի մեկնություն 43:33

Ա․ Լոպուխին

Եվ նստեցին նրա առջև անդրանիկը՝ ըստ իր ավագության, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերության։ Եվ մարդիկ, միմյանց նայելով, զարմանում էին: [33] (Սինոդական թարգ․)

   

   Հին եգիպտացիների սեղանի շուրջ նստելը և ոչ թե պառկելը (վերջին սովորությունը հրեաների մեջ մտել է իրենց պատմության թագավորական շրջանում և, հավանաբար, ասորաբաբելոնական մշակութային ազդեցությամբ, Ամոս. 6:4 )  կարելի է տեսնել հինեգիպտական կենցաղը պատկերող բազմաթիվ քանդակներում (Բրիտանական և այլ թանգարաններում)։ Արևելքի սովորական սովորույթներն իրականացնելով` Հովսեփը եղբայրներին սեղանի շուրջ տեղավորում է ըստ ավագության, որով էլ նրանց մոտ կրկին խառնաշփոթ  է առաջացնում և նրանց իր անձի՝ որպես գաղտնիքներ բացահայտելու կարողություն ունեցող մեկի (Ծննդ. 44:5)  հանդեպ սնահավատ երկյուղ է ներշնչում:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Նրա դիմաց նստեց անդրանիկը՝ ըստ իր աւագութեան, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերութեան: Եւ մարդիկ զարմացել էին իւրաքանչիւրն իր եղբօր համար:
(Արարատ թարգ․) Եվ նստեցին նրա առջև անդրանիկը՝ ըստ իր անդրանկության և կրտսերը՝ ըստ իր կրտսերության: Եվ մարդիկ, միմյանց նայելով, զարմանում էին:
(Գրաբար) Նստաւ առաջի նորա անդրանիկն` ըստ երիցութեան իւրում, եւ կրտսերն` ըստ կրտսերութեան իւրում. եւ զարմացեալ էին արքն իւրաքանչիւր ընդ եղբաւր իւրում: