Ա․ Լոպուխին
Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ «Տակավին կենդանի՞ է ձեր հայրը», թե՝ «Եղբայր ունե՞ք»։ Եվ մենք հայտնեցինք նրան ըստ նրա հարցերի։ Ի՞նչ իմանայինք, թե ասելու է. «Բերե՛ք ձեր եղբորը»։ [7] (Սինոդական թարգ․)
 
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 43:3
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր եւ մեր ընտանիքի մասին, թէ՝ «Տակաւին կենդանի՞ է ձեր հայրը», թէ՝ «Եղբայր ունէ՞ք»: Եւ մենք յայտնեցինք նրան ըստ նրա հարցերի: Ի՞նչ իմանայինք, թէ ասելու է մեզ. «Բերէ՛ք ձեր եղբօրը»»:
(Արարատ թարգ․) Եվ նրանք պատասխանեցին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. «Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք»: Եվ մենք պատասխանեցինք իր այդ հարցերին: Մի՞թե կարող էինք կարծել, թե նա կասի՝ «Բերե՛ք ձեր եղբորը»»:
(Գրաբար) Եւ նոքա ասեն` Հարցանելով եհարց զմէնջ այրն, եւ զազդէ մերմէ, եւ թէ տակաւին կենդանի՞ իցէ հայրն ձեր, եւ եթէ իցէ՞ ձեր եղբայր. եւ պատմեցաք նմա ըստ հարցանելոյն նորա. մի թէ գիտէա՞ք թէ ասելոց է ցմեզ` Ածէք զեղբայրն ձեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: