Ծննդոց գրքի մեկնություն 44:13

Ա․ Լոպուխին

Նրանք պատառոտեցին իրենց զգեստները, և յուրաքանչյուրն իր բեռը բարձելով իր էշի վրա՝ վերադարձավ քաղաք: [13] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի որդիների զգեստների պատառոտման առնչությամբ Միդրաշը նշում է, որ դա նրանց հատուցումն էր այն բանի համար, որ նրանք մի անգամ իրենց հորն էին ստիպել զգեստները պատռել (Ծննդ. 37:34): Ամեն դեպքում վաղեմի հանցագործության համար Հովսեփի եղբայրների զղջման փաստը կասկածից վեր է։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Նրանք պատառոտեցին իրենց զգեստները, եւ իւրաքանչիւրն իր բեռը բարձելով իր էշի վրայ՝ վերադարձաւ քաղաք:
(Արարատ թարգ․) Այնժամ նրանք պատառոտեցին իրենց հանդերձները, ամեն մեկը բեռնեց իր էշը, և վերադարձան քաղաք:
(Գրաբար) Եւ պատառեցին զհանդերձս իւրեանց. եւ եդին իւրաքանչիւր զբեռն իւր ի վերայ իշոյ իւրոյ, եւ դարձան ի քաղաքն: