Ծննդոց գրքի մեկնություն 44:14

Ա․ Լոպուխին

Հուդան ու իր եղբայրները եկան Հովսեփի մոտ, երբ նա դեռ տանն էր, և  նրա առաջ երեսի վրա  ընկան գետին: [14] (Սինոդական թարգ․)
   

   Հուդան դիտմամբ է եղբայրներից առանձնացվում իբրև մեկը, որը պետք է հանդես գար որպես Բենիամինի համար բարեխոսող և խոսեր բոլոր եղբայրների փոխարեն, քանզի, ակնհայտորեն, բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեին Բենիամինի ճակատագրի վճռման հարցում:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին:
(Արարատ թարգ․) Եվ Հուդան ու նրա եղբայրները Հովսեփի տուն եկան, ով դեռևս այնտեղ էր, և նրա առջև գետնին ընկան:
(Գրաբար) Եւ եմուտ Յուդա եւ եղբարք իւր առ Յովսէփ, մինչդեռ անդէն էր. եւ անկաւ առաջի նորա ի վերայ երկրի: