Ծննդոց գրքի մեկնություն 44:19

Ա․ Լոպուխին

19-24. Իմ տերը իր ծառաներին հարցնում էր՝ ասելով. «Հայր կամ եղբայր ունե՞ք»: [19]  Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր և մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում: Սրա եղբայրը մեռել է, և սա մնացել է իր մոր միակ որդին, և հայրը սիրում է նրան»: Դու քո ստրուկներին ասացիր. «Բերե՛ք նրան ինձ մոտ, որպեսզի ես տեսնեմ նրան»: Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե թողնի իր հորը, ապա հայրը կմեռնի»: Բայց դու ասացիր քո ստրուկներին. «Եթե  ձեր կրտսեր եղբայրը ձեր հետ չգա,  չհամարձակվե՛ք երևալ իմ աչքին»: Երբ մենք գնացինք քո ստրուկի՝ մեր հոր մոտ, ապա ասացինք նրան իմ տիրոջ խոսքերը: (Սինոդական թարգ․)
   
   Խոսքի վերջում (Ծննդ. 44:30, 31 ), ցանկանալով նկարագրել Բենիամինին Եգիպտոսում թողնելու պարագայում իր հոր խոր վիշտը, Հուդան ավելի վաղ (Ծննդ. 44:25-29 ) խոսում է այն հոգեկան տառապանքի մասին, որ  Հակոբը արդեն իսկ զգացել էր դեպի Եգիպտոս նրանց երկրորդ ճանապարհորդության ժամանակ, քանզի այդ ճանապարհորդությունը կապված էր Հովսեփի՝ Բենիամինին բերելու հրահանգի հետ, և դիտմամբ շեշտում է, որ ոչ թե իրենք՝ Բենիամինի եղբայրները, առաջինը խոսեցին նրա մասին, այլ Հովսեփն ինքը հարցրեց նրա և, ընդհանրապես, իրենց ընտանեկան կարգավիճակի մասին, և ինքն էլ նրանց հասկացրեց, որ Բենիամինին կընդունի սիրով («տեսնել» Ծննդ. 44:21, 49:29 , սակայն Բենիամինի ներկա վիճակն ամբողջությամբ հակասում էր նրան սիրով ընդունելու պարագայի հետ) և նրանց վրա հզոր ճնշում գործադրելով (երեք օր կալանքի տակ պահել. Ծննդ. 42:17 )՝ ստիպեց Բենիամինին իրենց հետ թողնելու հարցում համոզել հորը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Տէ՛ր, դու հարցրեցիր քո ծառաներին եւ ասացիր, թէ՝ «Հայր կամ եղբայր ունէ՞ք»:
(Արարատ թարգ․) Իմ տերն իր ծառաներին հարցրեց. «Հայր կամ եղբայր ունե՞ք»:
(Գրաբար) Դու հարցեր ցծառայս քո` եւ ասացեր, Եթէ կայցէ՞ ձեր հայր կամ եղբայր: