Ծննդոց գրքի մեկնություն 44:25

Ա․ Լոպուխին

25-29. Մեր հայրն ասաց. «Նորից գնացե՛ք և մեզ համար մի քիչ պարեն գնեցե՛ք»: [25] Մենք ասացինք. «Չենք կարող այնտեղ գնալ, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, ապա կգնանք: Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի, ապա այդ մարդուն ներկայանալ չենք կարող»: Քո ստրուկը՝ մեր հայրը, մեզ ասաց. «Դուք ինքներդ էլ գիտեք, որ իմ կինն ինձ համար երկու որդի ծնեց»: «Մեկը հեռացավ ինձնից,  և ես ասացի, թե նա գազանի բաժին դարձավ: Նրան այլևս չեմ տեսել»:  «Եթե սրան էլ վերցնեք իմ աչքի առջևից, ու նրա հետ դժբախտություն տեղի ունենա, ապա դուք ինձ վշտացած այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»: (Սինոդական թարգ․)
   
   Հուդան առանձնահատուկ հուզականությամբ է նկարագրում Բենիամինի հետ Հակոբի ունեցած կապվածությունը, որը հատկապես Հովսեփին կորցնելու պատճառով էր (վերջին հիշատակությունը պետք է առանձնահատուկ կերպով դիպչեր Հովսեփի սրտին):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) մեր հայրն ասաց. «Նորից գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»:
(Արարատ թարգ․) եր հայրն ասաց. «Դարձյալ գնացե՛ք ու մեզ համար մի քիչ պարեն գնեք»:
(Գրաբար) Եւ ասէ հայրն մեր. Երթայք դարձեալ գնեցէք մեզ սակաւ մի կերակուր: