Ա․ Լոպուխին
25-27․ Նրանք Եգիպտոսից գնացին քանանացիների երկիրը, իրենց հայր՝ Հակոբի մոտ: [25] Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռևս ողջ է և իշխում է ամբողջ Եգիպտոսի վրա»: Սակայն նրա սիրտը նվաղեց, որովհետև չէր հավատում նրանց: Եվ նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ ասել էր իրենց: Եվ երբ նրանց հայր Հակոբը տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, հոգին վերակենդանացավ: (Սինոդական թարգ․)
Ոչ միայն Հովսեփի դեռ կենդանի լինելու, այլ նաև ամբողջ Եգիպտոսի կառավարչի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու մասին հանկարծակի, անսպասելի և զարմանահրաշ լուրից Հակոբը, կարծես խոր քնից արթնանալով (Վուլգաթա՝ «quasi de gravi somno evigilans»), չի համարձակվում հավատալ և անգամ զրկվում է հոգու ներկայությունից (Սյումաքոս՝ «animo deliquit», Յոթանասնից՝ «exesth th dianoia»): Միայն այն ժամանակ, երբ որդիները Հովսեփին վերաբերող ամեն բան մանրամասնորեն պատմում են Հակոբին, հետևաբար նաև այն, որ մի ժամանակ վաճառել են նրան, որ այժմ նա Եգիպտոսի առաջին կառավարիչն է, որ ներել է իրենց և հիմա հոր հետ միասին իրենց կանչում է Եգիպտոս, և երբ Հովսեփի փառքի և նրա տված հանձնարարականի մասին նրանց պատմածները հաստատվեցին Հակոբի տեսած եգիպտական կառքերի միջոցով, այդ ժամանակ Հակոբի «ոգին վերակենդանացավ». նա իր մեջ կենսատու ուժերի թարմացում զգաց (ըստ հրեա մեկնիչների՝ այդ ժամանակ վերադառնում է Հակոբի մարգարեական ոգին, որ նրան լքել էր Հովսեփին կորցնելու օրվանից):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Նրանք Եգիպտոսից ելան-գնացին Քանանացիների երկիրը, իրենց հօր՝ Յակոբի մօտ:
(Արարատ թարգ․) Եվ նրանք Եգիպտոսից ելան ու դեպի Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ գնացին:
(Գրաբար) Ելին յԵգիպտոսէ, եւ չոգան յերկիրն Քանանացւոց առ Յակոբ հայրն իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: