Ծննդոց գրքի մեկնություն 47:6

Ա․ Լոպուխին

Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. երկրի լավագույն հատվածում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին: Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում: Իսկ եթե  նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ ոչխարների հոտերի վրա վերակացու կարգի՛ր»: [6] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 47:1
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա Եգիպտացիների երկիրը քո առջեւ է. արգաւանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հօրն ու եղբայրներին: Նրանք թող բնակուեն Գեսեմ երկրում: Իսկ եթէ գիտես, որ նրանց մէջ կան կարող մարդիկ, իմ ոչխարների հօտերի վրայ վերակացու կարգի՛ր»:
(Արարատ թարգ․) Եգիպտոսի ամբողջ երկիրն առջևդ է: Քո հորն ու եղբայրներին բնակեցրու երկրի ամենալավ վայրերում: Թող նրանք բնակվեն Գեսեմի երկրում, և եթե գիտես, որ նրանց մեջ կան ունակ մարդիկ, իմ հոտերի վրա նրանց վերակացուներ կարգիր»:
(Գրաբար) Ահա` երկիրս Եգիպտացւոց առաջի քո է. ի բարւոք երկիր բնակեցո զհայր քո եւ զեղբարս քո. եւ բնակեսցեն յերկրին Գեսեմ: Ապա թէ գիտես եթէ իցեն ի նոսա արք զաւրաւորք, կացո զնոսա իշխանս ի վերայ իմոց խաշանց: