Ա․ Լոպուխին
Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին, նա հստակ չէր տեսնում: Հովսեփը նրանց մոտեցրեց նրան, Հակոբը համբուրեց ու գրկեց նրանց: [10] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում: Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ:
(Արարատ թարգ․) Իսրայելի աչքերը ծերությունից տկարացել էին և չէին կարողանում տեսնել: Եվ Հովսեփը նրանց մոտեցրեց հորը, և նա համբուրեց նրանց ու իր գիրկն առավ:
(Գրաբար) Եւ աչք Իսրայէլի ծանրացեալ էին ի ծերութենէ անտի. եւ ոչ կարէր տեսանել: Եւ մատոյց զնոսա առ նա. եւ համբուրեաց զնոսա, եւ ի գիրկս իւր առ զնոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: