Ա․ Լոպուխին
8-10. Եվ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին ու ասաց. «Ովքե՞ր են սրանք»: [8] Հովսեփը պատասխանեց հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»: Հակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մոտ, և ես կօրհնեմ նրանց»: Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին, նա հստակ չէր տեսնում: Հովսեփը նրանց մոտեցրեց նրան, Հակոբը համբուրեց ու գրկեց նրանց: (Սինոդական թարգ.)
Արդեն վատ տեսողություն ունեցող Հակոբը (Ծննդ․ 48:10) մինչ այդ չէր նկատել, որ Հովսեփից բացի ներկա են նաև Եփրեմն ու Մանասեն։ Նա միայն այժմ տեսավ նրանց ու հետաքրքրվեց նրանցով, այնուհետև նրանց օրհնելու ցանկություն հայտնեց՝ նախապես հայրաբար համբուրելով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»:
(Արարատ թարգ․) Եվ երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»:
(Գրաբար) Իբրեւ ետես Իսրայէլ զորդիսն Յովսէփու` ասէ. Զի՞նչ են սոքա քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: