Ծննդոց գրքի մեկնություն 6:1

Ա.Լոպուխին

Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա և դուստրեր ունեցան... (Սինոդական թարգ․)[1]

   

   Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրա... Շարադրանքի ենթատեքստը ցույց է տալիս, որ այստեղ ամբողջը՝ մարդիկ վերցված է մասի՝ «կայենականների» փոխարեն: Նման օրինակներ գտնում ենք Սուրբ Գրքի նաև այլ տեղերում (Երեմ. 32:20, Սաղմ. 72:5 և այլն):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան,
(Արարատ թարգ․) Եվ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և իրենց համար դուստրեր ծնեցին:
(Գրաբար) Եւ եղև իբրև սկսաւ մարդիկն բազմանալ ի վերայ երկրի. և դստերք ծնան նոցա։