Ծննդոց գրքի մեկնություն 6:15

Ա. Լոպուխին

Տապանն այսպես կշինես. տապանի երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը հիսուն կանգուն, եւ բարձրությունը երեսուն կանգուն։ (Սինոդական թարգ․)[15]

 

տապանի երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը... Այս վկայությունների հիման վրա մենք չենք կարող հստակ պատկերացում կազմել տապանի մեծության ու տարողունակության մասին գլխավորաբար այն պատճառով, որ կանգունն իբրև երկարության միավոր բավականաչափ կայուն մետրիկ մեծություն չեր, և նրա չափսերի մասին կարծիքները խիստ տատանվում են, ինչպես դա երևում է հենց Սուրբ Գրքից (Թվեր. 35:4–5, Գ Թագ. 7:15, Բ Մնաց. 3:15, Եզկ. 40:5, 43:13): Սուրբ Ֆիլարետի կարծիքով տապանի ներսի երկարությունը մոտավորապես հավասար էր 500 ոտնաչափի, լայնությունը՝ 80 ոտնաչափի, իսկ բարձրությունը՝ 50 ոտնաչափի: Սրա հետ համահունչ է նաև ֆրանսիացի մի գիտնականի հաշվարկը՝ որոշելով տապանի երկարությունը 156 մետր, լայնությունը՝ 26 մետր և բարձրությունը՝ 16 մետր: Ըստ մասնագետների հաշվարկի (օրինակ՝ փոխծովակալ Թենվերի), նմանատիպ շինության տարողունակությունը, միանգամայն բավարար էր իր նպատակն իրագործելու համար, այսինքն՝ դրա մեջ Նոյի ընտանիքը և նվազագույն թվով բոլոր կենդանիների ցեղատեսակներն ու ամենքին անհրաժեշտ մեկ տարվա մթերքի պաշարը տեղավորելու համար:

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարութիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ այսպես կշինես. տապանի երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն և բարձրությունը՝ երեսուն կանգուն:
(Գրաբար) Եւ այսպէս արասցես զտապանն. յերեքհարևր կանգնոյ զերկայնութիւն տապանին, և ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն, և յերեսուն կանգնոյ զբարձրութիւնն։