Ա. Լոպուխին
Տապանին պատուհան կշինես, կտեղադրես մեկ կանգուն վերևում, և տապանի դուռը կողքից կանես. ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա տապանը։ (Սինոդական թարգ․)[16]
Տապանին պատուհան կշինես ... ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա... Տապանի կառուցման մանրամասները մեզ ավելի են համոզում, որ այն բնավ նման չի եղել մեր ժամանակակից նավերին, այլ հիշեցնում էր արկղ կամ հսկայական լողացող տուն, որն ունեցել է գրեթե հարթ տանիք (վերևից թեքությամբ իջնելով ընդամենը մեկ ոտնաչափ) և լուսավորվել է վերևում գտնվող միակ, քիչ թե շատ նկատելի պատուհանով: 1609 թ. հոլանդացի մենոնիտ (բողոքականության ուղղություն - ծանոթությունը՝ թարգմանչի) Պետր Յանսենը տապանի նմանությամբ, միայն թե ավելի փոքր մասշտաբով, յուրահատուկ մի նավ է կառուցել, ինչից փորձառությամբ համոզվել է, որ թեև նմանօրինակ նավը քիչ է հարմարեցված լողարկելու համար, բայց այն ավելի տարողունակ է (գրեթե մեկ երրորդ մասով), քան նույն ծավալով կամայական այլ տիպի նավ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը:
(Արարատ թարգ․) Տապանին երդիկ կդնես այնպես, որ վերևից լինի մինչև մեկ կանգուն չափով: Տապանի դուռը կողքից կդնես: Թող այն ներքնահարկ, միջնահարկ և վերնահարկ ունենա:
(Գրաբար) Քաղելո՛վ գործեսցես զտապանն, և ի մի՛ կանգուն կատարեսցես զնա ի վերուստ. և զդուրս տապանին ի կողմանէ՛ արասցես։ Ներքնատո՛ւնս և միջնատո՛ւնս. և վերնատո՛ւնս գործեսցես ի նմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: