Ծննդոց գրքի մեկնություն 6:9

Սրբ. Եփրեմ Ասորի

Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 6:8
   

Ա. Լոպուխին

Այս է Նոյի պատմությունը։ Նոյը արդար և կատարյալ մարդ էր իր ազգի մեջ։ Նոյը քայլում էր Աստծո հետ։ (Սինոդական թարգ․)[9]
   

    Այս է Նոյի պատմությունը... Սա աստվածաշնչյան նոր հատվածի սկիզբն է՝ արդար Նոյի և համաշխարհային ջրհեղեղի պատմությունը (Ծննդ. 6:9–9:29):

   Նոյը արդար և կատարյալ մարդ էր իր ազգի մեջ... Այսինքն նա բարոյապես մաքուր էր և անարատ (եբրայերեն «թամիմ»), առանձնանալով իր այլասերված ժամանակակիցների շրջապատից, որոնց խղճուկ բարոյական բնութագիրը տալիս են մեզ Հիսուս Քրիստոս և առաքյալները (Մատթ. 24:37–38 և հմմտ.Ա Պետ. 3:20): Նույն կարծիքը Նոյի մասին գրեթե բառացիորեն կրկնվում է Սուրբ Գրքի այլ հատվածներում (Եզր. 14:19–20, Սիր. 44:16, Եբր. 11:7):

   Նոյը քայլում էր Աստծո հետ... Նոյի բնութագրի ամփոփիչ հատկանիշը մեզ արդեն հայտնի է Ենոքի պատմությունից (Ծննդ. 5:24): Սուրբգրային լեզվով սա յուրահատուկ արտահայտչաձև է, ըստ որի, ի հայտ է գալիս կատարելապես բարոյական բնութագիրը մեղավոր ժամանակակիցների շրջապատում:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն:
(Արարատ թարգ․) Սրանք են Նոյի սերունդները: Նոյը մի արդար և կատարյալ մարդ էր իր սերնդի մեջ: Նոյը քայլում էր Աստծո առջև:
(Գրաբար) Եւ ա՛յս են ծնունդք Նոյի։ Նոյ՝ ա՛յր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում. և հաճո՛յ եղև Նոյ Աստուծոյ։