Ծննդոց գրքի մեկնություն 7:21

Ա. Լոպուխին

21-23․ Եվ կյանքից զրկվեց ամեն արարած, որ շարժվում էր երկրի վրա, և’ թռչունները, և’ անասունները, և’ գազանները, և’ սողունները` երկրի վրա սողացող, և բոլոր մարդիկ. [21] ամենը, որ շունչ ուներ իր ռունգերի մեջ, և ապրում էր ցամաքի վրա, մահացավ. Ոչնչացավ ամեն էակ, որ կար / ամբողջ/ երկրի մակերևույթին` մարդուց մինչև անասունները, սողուններն ու երկնքի թռչունները. երկրի երեսից ամենը բնաջնջվեց, մնաց միայն Նոյը և այն բոլորը, որ նրա հետ տապանում էին: (Սինոդական թարգ․)

   

   Աստվածաշնչյան այս ամբողջ բաժինը մեծ ուժով և արտահայտիչ կերպով ցույց է տալիս, թե ինչ իմաստով պետք է հասկանալ ջրհեղեղի համաշխարհային բնույթը կամ ունիվերսալությունը. սա նշանակում է որ ջրհեղեղը բառացիորեն ոչնչացրեց կենդանի ամեն շունչ «երկրի երեսից»` սկսած մարդուց մինչև անասունները, սողուններն ու թռչունները, բացի, բնականաբար, տապանում փրկվածները: Այսպիսով, դիտարկելով Աստվածաշնչյան ջրհեղեղը նրա հետևանքների տեսանկյունից, մենք պետք է ընդունենք նրա համաշխարհային բնույթը, քանի որ այն վերացրեց ողջ կյանքը երկրի վրա:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ:
(Արարատ թարգ․) Եվ վերացավ երկրի վրա շարժվող ամեն մի մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն ու ամեն մարդ:
(Գրաբար) Եւ մեռա՛ւ ամենայն մարմին շարժուն ի վերայ երկրի, թռչնոց և անասնոց և գազանաց. և ամենայն սողուն զեռուն ի վերայ երկրի, և ամենայն մարդ։