Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ անձրևը եկավ, ու գետերը հորդեցին, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ»։
«Եվ նրա կործանումը մեծ եղավ», - ասում է Փրկիչը: Եվ իրոք, այստեղ վտանգ է սպառնում ոչ թե աննշան բաներին, այլ հոգուն, ընդ որում՝ այդ վտանգը երկնքից և անեղծ բարիքներից զրկվելու տեսքով է լինելու: Բայց նույնիսկ նախքան դա էլ [անապաշխար] մեղավոր մարդն անցկացնելու է ամենադժբախտ կյանքը՝ լեցուն չդադարարող վշտերով, վախով, հոգսերով և խորը անհանգստություններով, ինչը մատնանշելով՝ Իմաստունն ասում է. «Ամբարիշտը փախչում է առանց որևէ մեկից հալածված լինելու» (Առակ. 28:1):
Իրոք որ, այդպիսի մարդիկ դողում են անգամ ստվերներից, կասկածում են իրենց սեփական ընկերներին, թշնամիներին, ծառաներին, ծանոթներին ու անծանոթներին, և այդպիսով, դեռևս հավիտենական տանջանքներից էլ առաջ` այստեղ արդեն կրում են ամենադաժան տառապանքը: Այս ամենը մատնացույց անելով՝ Քրիստոս ասաց. «Եվ նրա կործանումը մեծ եղավ»: Այսպիսով, արդեն իսկ ներկա կյանքում պատուհասվող դժբախտություններով նույնիսկ ամենահամոզված անհավատներին հնարավորինս նպատակադրելով խուսափել մեղքերից` Հիսուս Իր բարի պատվիրանների վերաբերյալ արժանահավատ եզրակացության է հանգում: Թեև ապագայի մասին խոսքն առավել կարևոր է, սակայն չափազանց կարծրասիրտ մարդկանց աչքի առջև ներկայի պատկերումը նրանց էլ ավելի կարող էր զսպել և հեռու պահել մեղքերից: Ահա թե ինչու Փրկիչն Իր այս քարոզը եզրափակեց այդօրինակ պատկերով, որպեսզի Իր սահմանած պատվիրանների կատարման օգուտն առավել շոշափելի լիներ ունկնդիրների համար:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:26
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: