Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 9:61

Ստեփանոս Սյունեցի

61-62. Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»: Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»:
   
    «Մեկ ուրիշն էլ նրան ասաց. «Քո ետևից կգամ, Տե՛ր, բայց նախ հրամայիր հրաժեշտ տամ իմ տանը»: Հիսուս նրան ասաց. «Ոչ ոք իր ձեռքը մաճի վրա չի դնի և ապա ետ նայի, եթե շահեկան է երկնքի արքայությունը»:
   Ինչպես մեկը, ով կամենա վարել, թողնելով վարը [հեռանա], անպիտան է, որովհետև պտղին չի հասնում, այնպես էլ ով ստանում է առաքինության սկիզբը և [ապա] շրջվում է, [նա] անպիտան է և չի շահի երկնքի արքայությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 9:51