Ա. Լոպուխին
«Քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց ես տեսա Քոբար գետի մոտ»։ [15] (Սինոդական թարգ․)
«Քերովբեները բարձրացան» - Քերովբեների՝ գետնից վեր բարձրանալը շատ ավելի մանրամասնորեն քննարկվում է ավելի ուշ՝ 19-րդ համարում, հետևաբար սույն արտահայտությունը, որը եբրայեցերեն տեքստում դրված է դժվար բացատրելի բայական ձևով, կարող է նշանակել հետևյալը. «Սկսեցին վեր կենալ», «սկսեցին շարժվել»՝ պատրաստվելով իրենց վրա վերցնել Աստծո Փառքը, որն այդժամ (18-րդ համար) տաճարի շեմից պետք է անցներ նրանց վրա։ Այժմ, երբ տաճարի և քաղաքի նկատմամբ Աստծո դատաստանի ապշեցուցիչ տեսարանն իր ավարտին հասավ և մարգարեն հնարավորություն ունեցավ (դեռևս 8-րդ համարից) քիչ թե շատ հանգստության մեջ դիտելու Աստծո Փառքի տեսիլքը, որը պատկերը Քոբարում բավարար չէր եղել նրա համար, միայն այժմ է նա սկսում իրեն լիովին պարզորոշ հաշիվ տալ, համաձայն որի՝ Քոբարում իր տեսած առեղծվածային կենդանիները (որոնց, իրենց ունեցած սերտ կապի և անբաժանելիության համար մարգարեն այստեղ՝ եբրայեցերեն, ինչպես նաև հունարեն և սլավոներեն տեքստերի համաձայն, կոչում է եզակի թվով) ոչ այլ ոք են, քան քերովբեներ, որովհետև, ինչպես որ միայն այժմ պարզ դարձավ մարգարեի համար, այդ կենդանի էակների վրա հանգչող Տիրոջ Փառքը նույնական էր Տիրոջ այն փառքի հետ, որը բնակվում էր տաճարում գտնվող ուխտի տապանակի վրա։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ու քերովբէները վեր բարձրացան: Սա այն գազանն էր, որ տեսել էի Քոբար գետի ափին:
(Արարատ թարգ․) Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։
(Գրաբար) Եւ վերացան քերովբէքն: Այս ա՛յն գազան է՝ զոր տեսի ՛ի վերայ Քոբար գետոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: