Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։17

Ա. Լոպուխին

«Ուստի ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ձեզ պիտի հավաքեմ ազգերի միջից ու պիտի վերադարձնեմ ձեզ այն երկրներից, ուր դուք ցրված եք, և ձեզ պիտի տամ Իսրայելի երկիրը»։ [17] (Սինոդական թարգ․)
   

   «Ուստի» - սլավոնական տեքստում՝ «այս պատճառով»․ տե՛ս 16-րդ համարի բացատրությունը։

   «Ձեզ» - Խոսքը երրորդ դեմք, հոգնակի թվից պաթետիկորեն անցում է կատարում երկրորդ դեմքի։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց հաւաքելու եմ ազգերի միջից, մէկտեղելու եմ նրանց ա՛յն երկրներից, ուր սփռել էի նրանց, եւ նրանց եմ տալու Իսրայէլի երկիրը:
(Արարատ թարգ․) Ուստի ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ձեզ պիտի հավաքեմ ազգերի միջից ու ժողովեմ ձեզ այն երկրներից, ուր ցրված եք, և Իսրայելի երկիրը ձեզ պիտի տամ։
(Գրաբար) Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ ընկալա՛յց զնոսա յազգացն, և ժողովեցի՛ց զնոսա ‘ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա ‘ի նոսա. և տա՛ց նոցա զերկիրն Իսրայէլի։