Ա. Լոպուխին
«Բայց նրանցից սակավաթիվ մարդկանց Ես պիտի ազատեմ սրից, սովից ու ժանտախտից, որպեսզի նրանք իրենց բոլոր պղծությունների մասին պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան․ և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։[16] (Սինոդական թարգ․)
Աստվածային պատժի, ինչպես նաև Իսրայելի փոքրաթիվ մասի (սլավոներենում՝ «տղամարդիկ՝ թվով») ողորմածաբար պահպանության նպատակը մշտապես մնում է նույնը՝ Աստծո ճանաչողությունը (հմմտ․, օրինակ, 6:7, 7:4 և այլ տեղիներ), որպեսզի այդպիսով նրանք իմանան, որ Աստված այդպես վարվեց ոչ թե անզորության պատճառով, այլ Իսրայելի գարշելիության, և դա պետք է իմանային ոչ միայն իրենք՝ իսրայելացիները (հմմտ․ 14:21 և այլ տեղիներ), այլ նաև հեթանոսները. սա սույն հատվածում առկա նորությունն է նախորդող զուգահեռների հետ համեմատությամբ, և պետք է նշել, որ Եզեկիելը հեթանոսներից այսպիսի ճանաչողությունից ավելի որևէ բան, կարծես թե, չէր էլ սպասում (համենայն դեպս մոտ ապագայում. 17:24, 25:5, 14, 30:13, 32:14, բայց նաև՝ 16:53։ Երեք պատիժները՝ սուրը, սովը և ժանտախտը, ճիշտ նույնն են, ինչ 5-րդ գլխում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Սակայն նրանցից սակաւաթիւ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու համաճարակից, որպէսզի պատմեն իրենց բոլոր անօրէնութիւնները ա՛յն ազգերի մէջ, ուր որ մտնեն: Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Նրանցից սակավաթիվ մարդկանց պիտի թողնեմ, որ ազատվեն սրից, սովից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր պիղծ բաները պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան և պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) Եւ թողից 'ի նոցանէ արս թուով՝' ի սովոյ, և 'ի սրոյ, և' ի մահուանէ. զի պատմեսցեն զամենայն անօրէնութիւնս նոցա 'ի մէջ ազգացն՝ յորս մտանիցեն անդր. և ծանիցեն թէ ես եմ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: