Ա. Լոպուխին
«Եվ բնակեցված քաղաքները պիտի կործանվեն, և երկիրը պիտի ամայանա, և պիտի իմանաք, որ Ես եմ Տերը»։ [20] (Սինոդական թարգ․)
Հմմտ․ Երեմ․ 4:27-րդ և 9:11-րդ համարների հետ. «Հարկ է նշել, որ միաժամանակ Երեմիան մարգարեացավ Երուսաղեմում, իսկ Եզեկիելը` Բաբելոնում, և առաջինի մարգարեությունները հասցեագրվեցին գերյալներին, իսկ երկրորդինը` Երուսաղեմի բնակիչներին, որպեսզի այդպիսով հնարավոր լինել հավաստել Աստծո միևնույն նախախնամության առկայությունը՝ տարբեր երկրներում» (Հերոնիմոս Երանելի):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նրանց մարդաբնակ քաղաքներն էլ աւերուելու են, նրանց երկիրն էլ ապականութեան մէջ է լինելու: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Շեն քաղաքները պիտի կործանվեն, և երկիրն ամայանա. պիտի իմանաք, որ ես եմ Տերը"»։
(Գրաբար) Եւ քաղաքք նոցա բնակեալք՝ աւերեսցին. և երկիր նոցա յապականութիւն եղիցի. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: